Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Թող Տերը պահի Ձեզ իր խաղաղության մեջ

Թող Տերը պահի Ձեզ իր խաղաղության մեջ
30.07.2025 | 13:01

Սիրելի Բագրատ Սրբազան,

այս օրերին, երբ Ձեր մարմինը գուցե փակված է պատերի հետևում, բայց հոգին՝ բաց երկնքի պես ազատ է, ուզում եմ Ձեզ հասցնել իմ սրտի ամենաջերմ ու խորին խոսքը։

Ձեր ձայնը, Ձեր նայած հայացքը, Ձեր քաջությամբ լցված քայլերն այսօր արձագանքում են հազարավոր սրտերում։ Դուք ընտրեցիք ճշմարտության, արդարության և ժողովրդի կողքին կանգնելու ուղին՝ մի ուղի, որ հաճախ տանում է դեպի դժվարություն, բայց միշտ ավարտվում է լույսով։

Ձեր հավատքը, Ձեր կեցվածքը մեր համազգային հույսի մի վառ շող են դարձել։ Դուք ցույց տվեցիք, որ մարդ կարող է լինել Սրբազան հայր ու միևնույն ժամանակ՝ իրական հայրենասեր, առաջնորդ՝ առանց գահի, բայց սիրով բարձրացած ժողովրդի սրտերի մեջ։

Այսօր մենք չենք լռում։ Ձեր լռությունն ավելի բարձր է հնչում, քան հազարավոր խոսքեր։ Եվ այդ լռության մեջ մենք լսում ենք սուրբ պայքարի մի նվագ, որ կշարունակվի մինչև արդարության հաղթանակը։

Միայն չմոռանաք՝ Դուք մենակ չեք։

Ձեր կողքին է հավատը, սերը, ժողովուրդը։

Ձեր կողքին է Հայաստանը։

Աղոթում եմ Ձեզ համար՝ ամեն օր, ամեն վայրկյան։

ՈՒ մի օր, երբ բացվեն դռները, ու Դուք նորից քայլեք ազատության մեջ, մի ամբողջ ազգ պիտի Ձեզ ողջունի՝ բարձր գլխով ու երախտագիտությամբ։

Թող Տերը պահի Ձեզ իր խաղաղության մեջ։

Հավերժ հավատարիմ Ձեզ՝

Հովհաննես ՊՈՂՈՍՅԱՆ

«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ

«Սրբազան պայքար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 9438

Մեկնաբանություններ